Մի՛շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա ՜ր…
Թե կուզես՝ լռի՛ր Թե կուզես՝ ոռնա՜, Թե կուզես՝ ծամիր սեփական լեզուդ: Թե կուզես՝ խցիր բերանդ բարձով, Թե կուզես՝ ոտքով հարվածիր բարձին. Հավատացյալ ես՝ հայհոյիր աստծուն, Հավատացյալ չես՝ աստծուն հավատա. Թե կուզես՝ ուզիր է՛լ չուզել- իզո՜ւր, Թե կուզես՝ ուզիր է՛լ չապրել-իզո՜ւր… Ու, եթե կուզես, ապրելն այս է հենց, Եվ սերն իսկական հենց այս է որ կա.
-Պատահաբար ես պատահում կյանքում, Անհրաժեշստաբար հրաժեշտ տալիս…