Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Рубен Ахвердян - Kapuyt njuygner | Текст песни


Բայց կանցնեն այս օրերը ուրախ,
Կսահեն ժպիտները քո մեղմ,
Քամու պես իմ հոգին շոյելով, կկորչեն:
Կախարդված աշխարհից էլ ոչինչ չի մնա,
Եվ հեքիաթն անավարտ ու անմիտ կթվա,
Ու անմիտ կթվա քո աչքին:

Երջանիկ այս պահերն իմ, Աստվա՛ծ,
Ես գիտեմ, թե ինչու ես տվել.
Որ դրանք մեզանից դու խլես,
Դրանց տեղ բաժանես կարոտներ:
Ու դատարկ աշխարհում կարոտներն են շրջում,
Թափառում ու փնտրում…
Թափառում ու փնտրում են իրար:

Երբ գիշերն է իջնում մեզ վրա,
Մեր աչքերն են փակվում,
Մեր կապույտ նժույգները մեզնից հեռանում ու փնտրում են իրար:
Եվ այնպես կամացուկ, որ հանկարծ չարթնանանք,
Մեզ թողնում են նրանք
Ու դանդաղ հեռանում…
Ու դանդաղ հեռանում մեզանից:

Рубен Ахвердян еще тексты


Видео
Нет видео
-
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 1