Սարերում բացվել են կակաչները, Սարերում հրդեհ է իսկական, Լավագույն տղերքը հեռանում են, Որ երբեք, երբեք էլ ետ չգան, Լավագույն տղերքը հեռանում են, Որ երբեք, երբեք էլ ետ չգան:
Երբ նորից բացվեն գարնան դռները, Ու ծոցվոր հարսները մայրանան, Կհիշվեն հավերժ այն անունները, Տղերքի, որոնք արդեն չկան, Կհիշվեն հավերժ այն անունները, Տղերքի, որոնք արդեն չկան:
Այդ արյունն է ձեր, կռվող տղաներ, Իր < կարմիր > գույնով սարերը ներկել, Դուք, որ կյանքը ձեր մեզ տվիք նվեր, Որ սարերը մեր չմնան անտեր, Որ սարերը մեր չմնան անտեր:
Ես գիտեմ, և սա է իսկությունը` Ձեր երդումը գինն էր ձեր արյան, Նոր ծնվածների արիությունը Կոփվելու է ձեզ հետ անպայման, Նոր ծնվածների արիությունը Կոփվելու է ձեզ հետ անպայման