Гуру Песен Популярное
А Б В Г Д Е Ж З И К Л М Н О П Р С Т У Ф Х Ц Ч Ш Э Ю Я
# A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Саят-Нова - SA | Текст песни

Յիս քու ղիմիթն չիմ գիդի
Ջավահիր քարի նըման իս
Տեսնղին մեջլում կու շինիս
Լեյլու դիդարի նըման իս:

Աշխարումս իմըն դուն իս
Բեմուրվաթ իս մուրվաթ չունիս
Պըռոշներըտ նաբաթ ունիս
Ղանդ ու շաքարի նըման իս:

Դադա պիտի թարիփըտ ասէ
Ակռեքըտ յաղութ-ալմաս է
Ռանգըտ փըռանգի ատլաս է
Ջար-ղալամ քարի նըման իս:

Մազիրտ նըման ռեհանի
Դուն ուրիշ խիալ մի անի
Ռահմ արա հոքիս մի հանի
Մուրվաթով յարի նըման իս:

Վունց դիմանամ էս չաղփ չարին
Աչկեմես կաթում է արին
Սայաթ-Նովու նազլու յարին
Գընած Նոքարի նըման իս:

SA prod./

Саят-Нова еще тексты


Видео
    Нет видео
    -
    Оценка текста
    Статистика страницы на pesni.guru ▼
    Просмотров сегодня: 1