Արևոտ երկնքում անծայր Լեռների կատարներ անհաս, Հավքի պես ժայռերին թառած՝ Տաճարներ խաչերով պատված, Մի փոշոտ արահետ հեռվում, ՈՒր է ինձ նա իր հետ տանում, Տունը իմ սարերից այն կողմ, Սարերից այն կողմ` մի աշխարհ
ԿՐԿՆԵՐԳ Քեզ ինչպես ես կոչեմ հայրենիք իմ հայ, Հայ քարեր, հայ խաչեր, անգամ ցավն է հայ, ՈՒ հավերժ մի անուն Դու ես իմ սրտում Հայաստան աշխարհ...
Քո կանչով հաղթական իմ հող, Շուրթերին շարական, աղոթք Սերունդներ` խաչերով զինված, Հաղթեցին դարերին անպարտ:
Մանկութան հուշեր, երգեր, ջրերի կարկաչ, Դաշտերում քամի ու խոտ, անտառի կանաչ... Այս հողում եմ ես ծնունդ առել, այս հողում եք ինձ անուն տվել Իմ հարազատ սուրբ մայր և իմ հարազատ սուրբ հայր: