Աշխարհում անհույս դու հույսի մի լույս, Բյուրեղյա ծաղիկ, զարդն ես դու հոգուս, Մանկության երազն ես` իրական դարձած: Աշխարհում թե կա իսկական մեծ սեր, Հավատա՛, հոգի՛ս, դա` այդ սերն է մեր, Որ մտքում չե, այլ սրտում ծնված:
(ԿՐԿՆԵՐԳ) Առաջին իմ սերն ես ու միակ, Հրեշտակն ես իմ լուսե էակ, Իմ հոգում կա միայն մի թագուհի, Ու իմ սիրտը բացող մի բանալի: Սերը թագ է, հյուսված է երկնքում, Ու սրտերը մեր նա է թագադրում, Ապրելու ենք մենք սիրո մեր հեքիաթում:
Առանց քեզ րոպեն դար է ինձ թվում, Խենթանում եմ, երբ հայտնվում հեռվում Քո կողքին եմ ես միայն հենց ես դառնում: Դու ես միշտ եղել, կաս ու կլինես, Ամեն օր նորից սիրահարվեմ քեզ, Դու ամբողջն ես իմ, այլ ոչ թե կես:
(ԿՐԿՆԵՐԳ) Առաջին իմ սերն ես ու միակ, Հրեշտակն ես իմ լուսե էակ, Իմ հոգում կա միայն մի թագուհի, Ու իմ սիրտը բացող մի բանալի: Սերը թագ է, հյուսված է երկնքում, Ու սրտերը մեր նա է թագադրում, Ապրելու ենք մենք սիրո մեր հեքիաթում:
Իմ, իմ հոգում կա միայն մի թագուհի, Ու իմ սիրտը բացող մի բանալի: Սերը թագ է, հյուսված է երկնքում, Ու սրտերը մեր նա է թագադրում, Ապրելու ենք մենք սիրո մեր հեքիաթում:
Սերը թագ է, հյուսված է երկնքում, Ու սրտերը մեր նա է թագադրում, Ապրելու ենք մենք սիրո մեր հեքիաթում: