Դու իմ ընկերն ես Ու ես պատրաստ եմ նվիրել քեզ իմ խաղալիքները։ Ես քեզ վստահում եմ Բայց դու պարտավոր չես արդարացնել իմ սպասելիքները Խոստանում եմ, որ միշտ կօգնեմ քեզ Նկատել, որ մենք արդեն այն չենք Ես էլ չեմ կարող լսել քեզ Առանց ասելու, որ համաձայն չեմ։
Առաջ ես ձեռք էի, հիմա ես մատ եմ, Առաջ ես քիչ էի, հիմա ես շատ եմ, Ես միշտ ամենավերջին գրած երգն եմ, Արդեն վազել եմ բոլոր նրանց ետևից Ում համար ինչ որ մեկն էի։
Իսկ դու կարո՞ղ ես գալ այնքան մոտ, Որ ձեռքով կպնեմ քո մտքին, Այնքան մո՜տ, որ վերջին քայլդ խփի իմ կանգնած ոտքին։
Առաջ ես թույն էի, հիմա ես դեղ եմ, Առաջ հեռու էի, հիմա այստեղ եմ։ Բոլորը քնում են բարձրաձայն, Ու բոլորի հետ ձանձրալի է, Բայց իմ արթուն պատերի աղմուկն ավելի անտանելի է։
Քեզ համար ոչինչ շատ չի լինում, Դու նույնիսկ հաշվում ես ծափերը, Իսկ ես դեռ պահում եմ բոլոր իրերի տուփերը։ Քեզ անգիր գիտեմ, բայց կարդում եմ, Ես քնած չեմ, այլ թարթում եմ։