Հին այս աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Թափ է առնում ամեն օր:
Հոգիս՝ տանը հաստատվել-
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել:
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը՝ լավ եմ տեսել ես
Քանի՜ ձեռքից վառվել,
Վառվել եմ ու հուր դառել,
Հուր եմ դառել՝ լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:
Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՞ դու էլ ես մահացու.-
Մահի ահ կա իմ սրտում:
Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:
Լիներ հեռու մի անկյուն
Լիներ մանկան արդար քուն
Իմ սուր արթուն ականջում
Մի խոր ձեն է միշտ հնչում,
Անհուն, անքուն կարոտով
Իրեն մոտ է ինձ կանչում:
Լիներ հեռու մի անկյուն
Լիներ մանկան արդար քուն
Երազի մեջ երջանիկ
Հաշտ ու խաղաղ մարդկություն
Լիներ հեռու մի անկյուն
Լիներ մանկան արդար քուն
Ու՞ր գնացին, ու՞ր կորան,
Մոտիկներս ու՞ր կորան
Ճամփաներ, ճամփաներ,
Անդարձ ու հին ճամփաներ
Մոտիկներս անցկացան
Ու՞ր գնացին, ճամփաներ
Ու՞ր մնացին, ճամփաներ
Bambir еще тексты
Видео
-
qaryakner film
qaryakner film. Kristina Shahbazyan .... The Bambir - Քառյակներ (երգի խոսքեր) - Duration: 3:51. by ...
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2