Անվերջ ձգվող մարդիկ դեմքեր Քո դեմքն եմ ես փնտրում այստեղ: Իջավ արև ,ստվերներ լույսեր Ճանապարհին հանգչող հույսեր Ժպիտը վառ աչքիս առջև Եվ մեղեդի երգող գիշեր:
Պատուհանին թակող անձրև Լռության մեջ հնչող Նիկ Քեյվ Անունը քո կշշնջա Կորչող խորհուրդը գիշերվա: Անվերջ ձգվող մարդիկ դեմքեր Քո դեմքն եմ ես փնտրում այստեղ:
Եվ թող քամին իր հետ բերի Երազկոտ շունչը հույսերի Գաղտնի շշուկը աստղերի Հմայքը մեղմ քո աչքերի: