Զարթնում եմ առավոտը, միացնում եմ TV-ն Այնտեղ տեսնում եմ մեր աստղերին: Իրանք երգում են իհարկե սիրո մասին Եվ ասում են որ ամենը լավ կլինի: Ուզում եմ լինել սիրուն իրանց նման, Ուզում եմ լինել հայտնի իրանց նման, Որ փողոցը անցնելուց ինձ բոլորը ճանաչեն Ձեռքով բարևեն, մեջքիս չթքեն: Ես կտամ համերգներ մեծ բեմերում Իմ CD-ն կվաճառվի ամբողջ աշխարհում Ինձ բոլորը կսիրեն և տոմսերը կառնեն 14 տարեկան դանդալոշ երեխաներ: Մամաներ և պապաներ, Տատիկներ և պապիկներ, Հորաքրոջ եղբոր տղու ընկերներ Եկեք երգենք այս երգը միասին, Ես սիրում եմ ձեզ, դուք սիրում եք ինձ: Ես ուզում եմ լինել պետքական այս խենթ աշխարհում: Ես ուզում եմ լինել պետքական այս խենթ աշխարհում: Զարթնում եմ առավոտը, միացնում եմ TV-ն, Այնտեղ խոսում են շատ