Իբրև արծիվ՝ սավառնում ես լեռ ու ժայռ, Թնդացնում ես երկիր-երկինք տենչահար: (x2) Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար, Հսկա լեռներ քեզ ապաստան, Անդրանի՜կ: (x2)
Քուրդ ու տաճիկ, երբ լսեն քո անունը, Օձերի պես պիտ սողան իրենց բույնը: (x2) Երակներիդ ազնիվ քաջիդ արյունը Չի ցամաքի, միշտ հավիտյան, Անդրանի՜կ: (x2)
Հայաստանի սոխակները քեզ համար Թող դայլալեն գիշեր-ցերեկ, անդադար: (x2) Անհաղթ մնաս, դու, քաջ կռվի սիրահար, Հայրենիքի տեր ու պաշտպան, Անդրանի՜կ: (x2)