Ays ho՛ghy, ays Yerkir Nairi՛n, Vor darer tanjva՛ts e yeghel. Vor haziv mi k’ani tari, Morrats’ye՜l er krriv u yegherrn. Mer p’vok’ri՛k, hanchare՜gh ays hoghy Andundi arra՛j e krkin. - Pashtpani՛r ants’yali kot’voghy, alik’y kertoghin p’rki՛r: Ays ho՛ghy, vor yev hi՛n, yev no՛r e, Manu՜k e Miut’yan grkum, - Pashtpani՛r k’vo krtsk’ov du mory, Vor apri manuky k’nk’ush: Mer hi՛n, bayts’ noratsi՛n ays hoghy Merra՛ts e՝ arrants’ mor grki. -Bardzrats’i՛r, avazakn u goghy Mtel yen mer ho՛ghy krkin...
Այս հո՛ղը, այս Երկիր Նաիրի՛ն, Որ դարեր տանջվա՛ծ է եղել. Որ հազիվ մի քանի տարի, Մոռացե՜լ էր կռիվ ու եղեռն. Մեր փոքրի՛կ, հանճարե՜ղ այս հողը Անդունդի առա՛ջ է կրկին. - Պաշտպանի՛ր անցյալի կոթողը, ալիքը կերտողին փրկի՛ր: Այս հո՛ղը, որ և հի՛ն, և նո՛ր է, Մանու՜կ է Միության գրկում, - Պաշտպանի՛ր քո կրծքով դու մորը, Որ ապրի մանուկը քնքուշ: Մեր հի՛ն, բայց նորածի՛ն այս հողը Մեռա՛ծ է՝ առանց մոր գրկի. -Բարձրացի՛ր, ավազակն ու գողը Մտել են մեր հո՛ղը կրկին...