Եղբայրության կամ թե սիրո Խոսքը ես ձեզ չեմ ավետում, Պատգամները չարի, բարու Ձեր ոտների տակն եմ նետում: Կյանքն է պայքա՛ր՝ գոռ ու դաժա՛ն, Ճզմի՛ր մարդուն և թռի՛ր վե՛ր. Իրավունքը ուժն է միայն, Վա˜յ հաղթվածին, հազա՛ր վայեր: Տեր կամ ստրուկ պիտի լինես, Ճշմարտություն չկա ուրիշ: Չես սպանի, քեզ կսպանեն, Դու սպանի՛ր, քեզ չսպանեն: Լուծ կամ լծկան պիտի լինես, Ճշմարտություն չկա ուրիշ: Անիծվես, մա՛րդ, որ հույսդ է մարդ. Բախտդ կռվով կռի՛ր ինքդ: Մո՛ւրճ կամ զնդա՛ն պիտի լինես. Ճշմարտություն չկա ուրիշ: