(-)Ամեն տեսնելիս սրտիս, Իմ երազած սիրո շունչն ես ինձ ասես տալիս:
(+)Քո լույսով անմար եկար, Իմ կարոտած սրտում սիրո հուր գտար` Իմ կյանք դու մտար:
(-)Չեմ թողնի դու գնաս, Հին օրերը` մոռանաս: Ուր էլ լինես` իմը կմնաս:
Կրկ. (-)Անհնար է քեզնից առավել Աշխարհում այս ուրիշին սիրել, Անվանել` սեր: (+-)Անհնար է նույնիսկ արարել, Քո կողքին է սերն իմ վարարել, Պայքարել ու ապրել:
(+)Դարձել ես դու թանկ էակ, Սիրել եմ ու կսիրեմ քեզ շարունակ, իմ միակ:
(-)Ձայնդ լսելիս, հոգիս, Իմ աչքերին քո լուռ, սիրուն պատկերն է գալիս, սիրելիս:
(+-)Չթողնես ես գնամ, Հին օրերը` մոռանամ: (+)Ուր էլ լինեմ` քոնը կմնամ:
Կրկ. (+-)Անհնար է քեզնից առավել Աշխարհում այս ուրիշին սիրել, Անվանել` սեր: Անհնար է նույնիսկ արարել, Քո կողքին է սերն իմ վարարել, Պայքարել ու ապրել: (x2)