Ասում են, լսում են, կյանք են պատմում Բայց սիրում են մի բան,Այս հեքիաթի խոսքը դա է պատմում - Դու լսիր ու փորձիր այն հասկանալ ու դու կզգաս:
Հեռու արևմուտքում կար մի հայոց աշխարհ, Որ դեռ անցյալ դարում հային դարձավ օտար: Եվ այդ հայ աշխարհում կար մի հզոր ամրոց, Որ դեռ միջնադարում դարձավ սիրտը հայոց:
Այն սարքում էին տարիներ առաջ, Այն պահում էին նախնիները մեր քաջ. Եվ ուզում էին որ ապրեր այն միշտ ստույգ և անվիշտ:
Բայց այդ հայ ամրոցում կային իշխան եղբայրներ, Որոնք ոսկու համար դառնում էին շուն ու գել: Ամեն մի վտանգից փորձելով փրկվել, Ամեն մի թշնամուն սկսում իրար ծախել:
Այդ ամենը սկսեցին տեսնել, Այդ ամենը փորձեցին կրկնել, Ամեն մեկը փրկելով իրան Չի նայել վաղվան: