Իրարից շատ տարբեր, Բայց ցավոք ոչ անտարբեր: \"Ես\"-ը քո ու \"ես\"-ը իմ Չդարձան մեկ: Խոսքը իմ կորցրեց իմաստ ու դարձավ բառեր Խոսքը իմ կորցրեց իմաստ, Հակասեց մտքիս ու դարձավ զոհ զգացմունքներիս:
Կամ քեզ է լավ կամ ինձ է լավ Ու չի լինում, որ մեզ համար Լինի մի որոշում հարմար: Ու ինչ էլ, որ ես անեմ Քեզ համար բաժակը կիսատ է միշտ: Մեկ երկրի հակառակ կողմեր Քեզ մոտ արև, ինձ մոտ գիշեր: Երբ կդադարենք մենք հակասել Ու կգտնենք եզրեր:
Անկանոն մտքեր, Անկանոն դեպքեր, Անկանոն ենք ես ու դու՝ Անկանոն ենք մենք Անկանոն մի սեր, որ մենք ենք հորինել, Անկանոն ու անհստակ է կյանքը մեր դարձել: