Ինձ ուրիշ աշխարհ է պետք, Թաքնվեմ, հեռու գնամ, Հեռու այս հարցերից, Տանջող ցավերից, այրող վերքից: Ինձ ուրիշ աշխարհ է պետք, Որ դու դեռ կաս, ասում ես ինձ` Մեզ ոչինչ չի բաժանի:
Կրկ. Թե իմանայի` ինչ գիտեմ այսօր Քեզ կգրկեի, որ զգայի ինչպես է Սիրտդ երգում, սիրտդ կանչում, Իսկ ես չեմ զգում՝ ինչպես է այն զարկում:
Երգդ թող ինձ հետ խոսի, Ձայնդ ինձ ընկեր դառնա, Լույսդ ինձ ճամփա բացի, Երկնքից էլ ընկեր ինձ մնա: Իսկ ես իմ սրտում տանեմ, Անցած ուղիդ ինձ հետ կապրի, Եվ մեզ ոչինչ չի բաժանի:
Կրկ.
Հոգուս աչքերն արցունքից դեռ Չեն տեսնում, որ դու հեռվից Քո ծիծաղով ինձ հետ ես միշտ Սպասում եմ քեզ, նայի՛ր ու տե՛ս, Որ առանց քեզ մենակ եմ ես:
Sirusho - Mez Vochinch Chi Bajani (English ... Sirusho (from Eurovision 2008) sings this song in memory of Varduhi Vardanyan, who was a ...
Sirusho - Mez vochinch chi bajani / Մեզ ոչինչ չի ... Sirusho - Mez vochinch chi bajani / Մեզ ոչինչ չի բաժանի ... Sirusho - Tariner | Հարութ Փամբուկչյան և ...