Սիրո՜ւմ եմ քեզ, Երևա՛ն,
Եվ չգիտե՜մ ինչի համար.
Սիրուն ի՜նչ դատ ու ի՜նչ դիվան,
Որ իմանամ ինչի՛ համար:
Քարե՛րը քո հին բերդերի
Նոր սյուների ու զարդերի,
Ոսկեփոշի՜ն քո մայթերի-
Եվ չգիտեմ ինչի՛ համար:
Սիրո՜ւմ եմ քո ջահելներին,
Սիրուց այրված, սիրուն գերի,
Որ սիրահա՜ր են մայթերի-
Եվ չգիտեմ ինչի՛ համար:
Համբո՛ւյրը քո աղջիկների,
Պաղ ջո՛ւրը քո աղբյուրների,
Քո բուլվարի ծերուկների՜ն
Եվ չգիտեմ ինչի՛ համար:
Կուզեմ լինեմ Նորքի նման,
Ծաղկեմ ամեն եկող գարնան.
Քեզ փաթաթվե՜մ ու հիանամ
Եվ չգիտեմ ինչի՛ համար:
Կամ էլ լինեմ քամին լոթի
Մի քիչ հարբած անուշ հոտից,
Քեզ զո՛վ անեմ ամռան տոթին
Ու... չիմանա՜մ ինչի համար:
Քեզ զո՜վ անեմ, դու զովանա՛ս,
Դալա՜ր մնաս ու զորանա՛ս,
Ես քամու պես գնա՜մ-կորչեմ
Ու... չիմանա՜մ ինչի համար:
Գնա՛մ, պատմեմ նոր ու նորից,
Որ աշխարհի քաղաքներից,
Քե՜զ եմ սիրում ամենից շատ-
Ու... չգիտե՜մ ինչի համար...
Zaruhi Babayan & Tigran Petrosyan еще тексты
Оценка текста
Статистика страницы на pesni.guru ▼
Просмотров сегодня: 2