-Իմ սերե՞րն անացած... Նախ ` նորից ասեմ, Որ սերը չունի շարունակություն, Այլ միայն սկի~զբ, Որ չի կրկնվում, Ինչպես...ծննդյան եզակի օրը; Եվ հետո...հետո` Որքան էլ ջանանք ու ձգտենք սիրել ` Երբեք ավելին չենք ունենալու, Ինչպես չի լինում ... ավելորդ ատամ:
Սիրո համեմատ Թիվն ատամների շա՞տ ես համարում: Բայց մի մոռացի , որ ես, ճիշտն ասած. Դեռ չեմ բաժանվել ո~չ մի սիրածից. Իրենք են փոխել անուններն իրենց, Կերպարանքն իրենց, Իրենց հասակը, Իրենց տարիքը, Սակայն ոչ իրենց: Եվ ի~նչ փոխել են ` իրենք են փոխել, Իրե~նք , ոչ թե ես, - Այս մի մոռացիր:
Եվ զուր մի հարցրու, Թե ո՞րն է եղել իմ ամենամեծ սերը: Մի հարցրու: Սերերը , սեր իմ, Եթե մինչև իսկ անհավասար են` Անհավասար են , ինչպես ...մատները . Ո՞ր մատդ կտրես` Պիտի շատ ցավի կամ պակաս ավ&